Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
![Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am](up/article/big/file_63987_1178720.jpg)
Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։
Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են զգալի ֆիզիկական և հորմոնալ փոփոխությունների։
Աղջիկների սեռական հասունության գործընթացը սկսվում է առաջին դաշտանից առնվազն երեք տարի շուտ, երբ բարձրանում է սեռական հորմոնների մակարդակը՝ օրգանիզմում առաջացնելով մի շարք փոփոխություններ, որոնք արտահայտվում են երկրորդային սեռական հատկանիշների ի հայտ գալով։
Մոտավորապես 9-10 տարեկանից՝ սեռական հասունացման առաջին փուլում, սկսում են նկատվել կաթնագեղձերի զարգացման և աճի նշաններ, նաև նկատվում է թևատակերում, ցայլքի շրջանում՝ մազերի աճ, մոտավորապես 12 տարեկանում սկվսում է առաջին դաշտանը (մենարխե)։
14-16 տարեկանում՝ սեռական հասունացման երկրորդ փուլում, վերջնականապես ձևավորվում են կաթնագեղձերը, ձևավորվում է կանացի տիպի մազածածկույթը, և կարգավորվում են ձվազատմամբ ընթացող դաշտանաին ցիկլերը։
Ի՞նչ է դաշտանային ցիկլը։
Դաշտանային ցիկլը կնոջ օրգանիզմում հորմոնալ և ցիկլիկ փոփոխությունների ամբողջությունն է, որը նախապատրաստում է օրգանիզմը հղիության համար։
Եթե հղիություն տեղի չի ունենում, օրգանիզմը վերադառնում է իր սկզբնական վիճակին, և սկսում է նոր դաշտանային ցիկլ։ Դաշտանային ցիկլը կարգավորվում է հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարաններ համակարգի փոխկապակցված աշխատանքով։
Դաշտանը (menstruation) դաշտանային ցիկլի մի մասն է, արգանդի լորձաթաղանթի՝ էնդոմետրիումի, ֆունկցիոնալ շերտի շերտազատումը։
Որքա՞ն է դաշտանի նորմալ տևողությունն այդ տարիքում։
Դաշտանային ցիկլի տևողությունը չափվում է դաշտանի առաջին օրվանից մինչև հաջորդ դաշտանի սկիզբը, և տևում է միջինը մոտավորապես 28 օր։ Նորմալ են համարվում նաև դաշտանային ցիկլի տատանումները՝ 21-35 օր։ Դաշտանի միջին տևողությունը 3-7 օր է, արյան կորստի ծավալը՝ 40-80 մլ։
Ինչպիսի՞ շեղումներ կարող են դիտվել։
Դեռահասների առաջին դաշտանից հետո երկու տարվա ընթացքում դաշտանային ցիկլերը կարող են լինել անկանոն։ Դա պայմանավորված է հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարաններ համակարգի դեռևս լիովին չհաստատված փոխկապակցությամբ և դրանով պայմանավորված հորմոնալ տատանումներով։
Խանգարումները կարող են լինել ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով, սթրեսի կամ կլիմայի փոփոխության պատճառով և արտահայտվել տարբեր կերպ. դաշտանի բացակայություն՝ վեց ամսից ավելի (ամենորեա), դաշտանային ցիկլի կարճ տևողություն՝ 21 օրից պակաս, կամ հակառակը՝ այն տևում է 45 օրից ավելի, դաշտանը՝ առատ, 7 օրից ավելի։ Միաժամանակ, կարող է լինել ընդհանուր թուլություն, գլխապտույտ, կամ սակավ դաշտան (արյան քանակը քիչ է), դաշտանն ուղեկցվում է ցավով, սրտխառնոցով, փսխումով:
Նման խնդիրների դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի։
Դեռահասների գրագետ սեռական կրթությունը, առողջ, ակտիվ ապրելակերպի և հանգստի միջև հավասարակշռություն հաստատելը, ճիշտ հիգիենայի պահպանումը, շատ կարևոր է դեռահասի բարեկեցության համար։
![](images/calendar.png)
|
Կարդացեք նաև
![Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am](up/article/small/file_64162_2299.jpg)
Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...
![](images/calendar.png)
![](images/calendar.png)
![](images/calendar.png)
![Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am](up/article/small/file_63920_2744771.jpg)
Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...
![](images/calendar.png)
![Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am](up/article/small/file_63895_9692574.jpg)
Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...
![](images/calendar.png)
![Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am](up/article/small/file_63779_837805.jpg)
Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...
![](images/calendar.png)
![Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով](up/article/small/file_63776_1844308.jpg)
Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...
![](images/calendar.png)
![Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am](up/article/small/file_63770_6593965.jpg)
Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...
![](images/calendar.png)
![Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am](up/article/small/file_63753_4044379.jpg)
Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում
Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...
![](images/calendar.png)
![Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am](up/article/small/file_63690_3150468.jpg)
Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...
![](images/calendar.png)
![Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am](up/article/small/file_63527_2303432.jpg)
Արգանդի խոռոչի ախտաբանությունը կամ էնդոմետրիալ գործոնն անպտղության հաճախ հանդիպող պատճառներից է: Այն նաև ԱՄԲ անհաջողությունների հիմնական պատճառներից է. չէ՞ որ նույնիսկ գերազանց որակի...
![](images/calendar.png)
![Քաշի փոփոխությունները հղիության ընթացքում․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am Քաշի փոփոխությունները հղիության ընթացքում․ հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am](up/article/small/file_63519_8908699.jpg)
Ինչի՞ հաշվին է ավելանում կնոջ քաշը հղիության ընթացքում։
Բոլորին հայտնի է, որ հղիությունն ուղեկցվում է կնոջ քաշի ավելացմամբ...
![](images/calendar.png)
![Արգանդի փողերի լապարոսկոպիա. armeniamedicalcenter.am Արգանդի փողերի լապարոսկոպիա. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63453_3240213.jpg)
Արգանդի փողերի լապարոսկոպիան հնարավորություն է տալիս ախտորոշել առկա ախտաբանությունը և բուժական միջամտություններ կատարել: Մեթոդի արդյունավետությունը բարձր է, իսկ հյուսվածքների...
![](images/calendar.png)
![Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ. morevmankan.am Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ. morevmankan.am](up/article/small/file_63455_5302893.jpg)
Ե՞րբ է սովորաբար զգացվում պտղի խաղը
Առաջին հղիության ժամանակ ապագա մայրիկը պտղի խաղը զգում է հղիության...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYIbj7ns' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403